Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Նիկոլ հայադավի և տիրադավերի ռուբիկոնը, և ոչ միայն նրանց, այլև նրանց հետևող բոլոր զոմբիացված, մոլորված, ինչպես նաև կեղծ քրիստոնյաների

Նիկոլ հայադավի և տիրադավերի ռուբիկոնը, և ոչ միայն նրանց, այլև նրանց հետևող բոլոր զոմբիացված, մոլորված, ինչպես նաև կեղծ քրիստոնյաների
21.02.2026 | 11:39

Ազգային- Եկեղեցական ժողովի երեկվա որոշումից հետո որևէ մեկի մոտ այլևս կասկած մնա՞ց, որ Նիկոլը ոչ միայն կաթողիկոսի, այլև Եկեղեցու դեմ է ելել

Ազգային- Եկեղեցական ժողովի երեկվա հայտարարությունից հետո որևէ մեկն այլևս կասկած ունի՞, որ Նիկոլ հայադավը ոչ միայն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի, մի շարք այլ հոգևորականների կամ նույնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, այլ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և քրիստոնեության դեմ է ելել: Եվ կասկած մնա՞ց, թե այդ դեպքում նրան ինչ է սպասվում…

Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքը (Ազգային- Եկեղեցական ժողովը ) երեկ ավարտել է իր աշխատանքները։ Հավաքի արդյունքում ժողովականները հանդես են եկել կարևորագույն հայտարարությամբ:

Նիկոլ հայադավ, տիրադավ «հոգևորականների» խմբակ, հարկ կա՞ ձեզ բացատրելու, որ Ազգային-Եկեղեցական ժողովի վերոնշյալ հայտարարությունը բոլորիդ համար հանդիսանում է յուրօրինակ ռուբիկոն, և եթե այն ընթերցելուց հետո չզղջաք, հանդես չգաք զղջման պաշտոնական հայտարարությամբ, առավել ևս՝ շարունակեք ձեր որևէ հայտարարությամբ, ուղղակի կամ նույնիսկ անուղղակի որևէ գործողությամբ հանդես գալ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, այժմ հանցավոր կերպով քրեական հետապնդման ներքո գտնվող մյուս հոգևորականների դեմ, ապա դրանով իսկ հանդես եք գալու ոչ միայն նրանց, ոչ միայն նույնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, քրիստոնեության և հայ ազգի դեմ, ինչից հետո յուրաքանչյուր քրիստոնյայի իրավունք եք տալիս ձեզանից յուրաքանչյուրին համարելու Սատանայի ծառա և նույնիսկ իր անձնական թշնամին, ինչպես նաև այս ամենից կատարելու համապատասխան ու միանգամայն գործնական հետևություններ…

Նույնը վերաբերվում է նաև ձեզ՝ Նիկոլ հայադավին ու տիրադավ «հոգևորականներին» հետևողների ոչ մեծ բազմություն՝ սոսկ այն տարբերությամբ, որ ձեզանից զղջման պաշտոնական հայտարարություն չի ակնկալվում, բավական է միայն, որ ձեր հոգու խորքում անկեղծորեն զղջաք և այլևս չընթանաք դեպի հոգևոր կործանում ու Դժոխք տանող նույն ճանապարհով:

Նիկոլ հայադավ, ի հավելումն վերը շարադրվածի, քո պարագայում, որպեսզի չհամարվի, որ ռուբիկոնն անցել եք ու չկատարվեն համապատասխան հետևություններ, ակնկալվում է նաև Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, ինչպես նաև Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Սարոյանին կարգալույծ անելու համար քրեական հետապնդման ենթարկվող Գերագույն հոգևոր խորհրդի բոլոր մյուս անդամների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում և նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերացում, որքան էլ փորձեք ձևացնել, թե ընդունված ապօրինի որոշումների հետ կապ չունեք:

Համապատասխան մեջբերումներ Ազգային- Եկեղեցական ժողովի երեկվա հայտարարությունից.

«Որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հայրական հրավերով հայրենիքում և սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք՝ միասնաբար խորհրդածելու Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ և լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։

Խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին։ Սույն հավաքին իրենց ուղերձներն էին հղել նաև Նվիրապետական մեր մյուս Աթոռների գահակալները՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Երուսաղեմի Հայ Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը»:

«Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։

Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝

– դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

– վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

– ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,

– գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

– առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝

– գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,

– ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում,

– ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։

Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։

Օրհնությամբ Հայոց Հովվապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը»։

«Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։

Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով «մեկ մարմին և մեկ հոգի» (Եփես. Դ 4), հավատարիմ ու համախումբ մնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները»։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ